211652_close_icon
views-count895 դիտում article-date 15:35 22-09-2024

Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի

Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի, և ենթադրվումէ , որ այս թիվը կաճի, քանի որ կա 89 անհետ կորած: Փոխանցում է Tert.am-ը։

Ինչպես գրում է france24.com-ը, ՄԱԿ-ը հաշվարկել է, որ «Յագի»-ի հետևանքով Մյանմարում տուժել է 887,000 մարդ: Թայֆունն իր հետ բերել է ջրհեղեղներ և սողանքներ:

Երկրի իշխանությունները դիմել են աշխարհին՝ խնդրելով օգնություն: 

«Ամենասաստիկ տուժած շրջանները շարունակում են մնալ ավերածությունների մեջ՝ տների, կենցաղային գույքի, ջրի աղբյուրների և էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքների համատարած ավերածություններով: Ճանապարհները, կամուրջները, կապի ցանցերը, դպրոցները, հանրային սպասարկման օբյեկտները, կրոնական վայրերը, ցանքատարածություններն ու հողատարածքները լրջորեն վնասվել են կամ ամբողջությամբ փլուզվել», շաբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունը (OCHA):

Նմանատիպ նյութեր