634 դիտում
14:25 11-09-2024
Արարատ Միրզոյանը Հնդկաստանի իր գործընկերոջն է ներկայացրել խաղաղության պայմանագրի մասին վերջին քննարկումները
Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կիրտի Վարդհան Սիկխին:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությունը զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև տարբեր հարթակներում և ձևաչափերով փոխգործակցության հնարավորություններին:
Արարատ Միրզոյանը և Կիրտի Վարդհան Սիկխին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ տեսլականը Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հասնելու հարցում հստակ է, այն հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման և տարածաշրջանում տնտեսական զարգացման, արդյունավետ փոխկապակցվածության ապահովման հաստատուն հանձնառության վրա:
Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Երկուստեք ընգծվել է տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների արդյունավետ գործարկման կարևորությունը շահագրգիռ կողմերի, ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանային կայունության ապահովման հարցում:

Նմանատիպ նյութեր
1597 դիտում
20:13 11-10-2024
Արարատ Միրզոյանը Ստեֆան Դոութիին ներկայացրել է խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները
970 դիտում
23:36 14-08-2023
Արարատ Միրզոյանը Էստոնիայի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մանրամասները
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
712 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»