211652_close_icon
views-count718 դիտում article-date 17:03 11-09-2024

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ի և Հնդկաստանի քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պետնախարար Կիրտի Վարդhան Սինգհին, ով ժամանել էր Հայաստան մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են համատեղ ջանքեր առևտրատնտեսական համագործակցության ոլորտում և մարդկանց միջև շփումներում հարաբերությունների նույն մակարդակը ձևավորելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ մտքեր են փոխանակել արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ:

Նմանատիպ նյութեր