48791 դիտում
20:43 11-09-2024
Աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով հերթական դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում. «Hyundai» էքսկավատորը Զովաշեն գյուղի «Անուրջներ» հանգստյան գոտու տարածքում կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաշեն գյուղում գտնվող «Անուրջներ» կոչվող հանգստյան վայրին հարակից տարածքում հողային քանդման աշխատանքներ կատարելիս էքսկավատորը կողաշրջվել է և կա տուժած։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր քաղաքացիների օգնությամբ կողաշրջված «Hyundai» մակնիշի էքսկավատորի մոտից պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վիրավորին, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից ռեանիմոբիլով տեղափոխել են «էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արտավազդ Սարգսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ըստ նախնական տեղեկությունների հողային և քանդման աշխատանքներ կատարելու ժամանակ «Hyundai» մակնիշի էքսկավատորը կողաշրջվել է և հայտնվել փոսում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2975 դիտում
23:56 20-06-2020
Ստուգայցեր՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով