211652_close_icon
views-count991 դիտում article-date 17:21 12-09-2024

Լուրերը, թե Հայաստանում հանցավոր վակխանալիա է, չափազանցված են. Նիկոլ Փաշինյան

Լուրերը, թե Հայաստանում հանցավոր վակխանալիա է, չափազանցված են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լսելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ու Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի զեկույցները։

Նա ասաց, թե հանցագործության մասին հաղորդող անձանց ու իրավապահ մարմինների հետ համագործակցող անձանց համար պետք է ստեղծել մաքսիմալ կոմֆորտ ու հարգանք։

«Վերջերս ինձ մի դեպքի մասին պատմեցին, ծանոթ մարդկանցից մեկն ասում է՝ երեկոյան 23։00-ին կինը ոստիկանությանն ահազանգել է հանցանքի մասին, ասում է՝ գիշերվա ժամը 4-ին իրավապահները զանգում են կնոջն ու ասում ՝ «պետք է գաք, որ ձեզ հարցաքննենք»։ Եթե նման բան կա, դա արդեն պրոբլեմատիկ է հնչում, հանցագործության մասին հայտնած անձը պետք է զգա, որ լավ բան է արել ու իրեն չեն պատժում դրա համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր