1648 դիտում
11:30 16-09-2024
Ես նման հեղեղումներ Երևանում չեմ հիշում. Սա մի քանի ամսվա նորմայի չափով մեկ ժամում եկած անձրև է. Ավինյան
Երեւանում կրկին հեղեղումներ գրանցվեցին. Դա եւս մեկ անգամ վկայեց, որ մենք ունենք անկատար համակարգ՝ թերի կառուցված: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Լուրջ վերակառուցման անհրաժեշտություն է զգացում: Մենք գույքագրել ենք ամբողջ քաղաքը, թե որտեղ չկա հեղեղատար համակարգ, եւ ակնհայտորեն նկատվեց, որ շատ հատվածներում չի բավարարում թողունակությունը:
Մեր կողքին են եղել փրկարար ծառայությունը, պարեկային, վարչական շրջանների ղեկավարները, պարեկային ծառայությունը, «Վեոլիա ջուրը», բայց այս ռեսուրսները բավարար չէին, որ կարողանայինք ամբողջությամբ վերացնել հետեւանքները: Մասնավորապես, ստորգետնյա անցումների մասին պետք է ասեմ: Վարդանանց ստորգետնյա անցումում նոր էին փոխարինվել պոմպերը: Այս անգամ շատ շատ էին բերվածքները, րոպեների ընթացքում ամբողջ անձեւընդունիչ ցանցը պատվում էր պոլիէթիլենային տոպրակներով, հագուստի եաղբի այլ տեսակներով:
Տնտեսվարողների հետ Վարդանանց անցումում կքանդվեն բոլոր հորերը, կմաքրվեն պոմպերը, որոնք խցանվել էին բերվածքներից»,-ասաց Կամո Արեյանը՝ հավելելով, որ այս պահին հեղեղումների բոլոր հետեւնքները վերացված են:
Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Այո, համաձայն եմ, որ մեր հեղեղատար, անձրևատար համակարգը բավականին հին և մաշված է, էական ներդրումների կարիք կա: Այդ ներդրումներն անպայման արվելու են, և այս շաբաթ կառավարությունում այդ թեմայով քննարկում կարվի:
Մենք վերջին երկու տարում ենք առհասարակ սկսել այս համակարգում ներդրումներ անել, երկու տարի է՝ ինչ Երեւան քաղաքը կոյուղի է կառուցում: Պետք է հաշվի առնել նաև, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են և ամոբղջ աշխարհում, տարբեր քաղաքներում այս խնդիրներն առաջանում են»:
Քաղաքապետը կարևորեց մարդկանց իրազեկ լինելու հանգամանքը, որ ճիշտ գործեն նման ֆորսմաժորային իրավիճակում. «Շատ դեպքերում որևէ տեսակի համակարգ այս տեսակ ֆորսմաժորին չի կարող դիմանալ: Իհարկե, բոլոր այն հատվածներում, որտեղ կարող ենք նվազագույնը մեղմել նմանատիպ իրավիճակներում հեղեղումերից առաջացած խնդիրները, անպայման պետք է անենք:
Ես նման հեղեղումներ Երևան քաղաքում չեմ հիշում: Մի քանի ամսվա նորմայի չափով մեկ ժամում եկած անձրև է՝ արդեն որերորդ անգամ և սա կրկնվում է, կրկնվում է, կրկնվում է: Պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին և մեր ծրագրերն այդպես սկսենք պլանավորել»,- շեշտեց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2815 դիտում
13:12 16-10-2024
Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև․ Սուրենյան
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր