976 դիտում
14:34 16-09-2024
Ինձ համար հեշտ կլիներ հիմա վերջ դնել. ես այս կինոյի տղան չեմ, բայց ստեղծվել է ոչ ստանդարտ իրավիճակ. Հրայր Թովմասյան
Կարող էի ընդհանրապես ասել այս ամբողջ կինոյի հաջորդ սերիաներում ես չկամ, բայց ստիպված եմ անդրադառնալ: Այս մասին դատական նիստի ընթացքում իր պաշտպանական ճառի ներկայացման ժամանակ հայտարարեց ՍԴ դատավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:
«Ինձ համար շատ հեշտ կլիներ այստեղ վերջակետ դնեի ու ավարտեի, ասեի՝ սրանից հետո ընդհանրապես իմաստ չկա շարունակելու, որ ես այս կինոյի տղան չեմ և ընդհանրապես՝ չկամ: Ես ստիպված եմ հիմա, ելնելով ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակից, անդրադառնալ մեղադրական եզրակացության այս մասերին՝ հիմք ընդունելով այն, որ ինչ գրված է, վերաբերում է նաև ինձ»,- ասաց Թովմասյանը:
Նա շարունակեց՝ գրված է, որ Նորայր Փանոսյանը նոտարներից պահանջել և ստացել է ամսական 830 հազար դրամ ամսավճար:
«Ո՞ր փուլում է սա պահանջել և ստացել: Երբ խոսքը գնում է քաղաքացիաիրավական պայմանագրի մասին, ի՞նչ պահանջի մասին կարող է խոսք լինել: Ամբողջ քրեական գործում ես իրականացնում եմ Փանոսյանի պաշտպանությունը, կարծեք թե: Բովանդակային առումով, ամբողջ քրեական գործում՝ հիմա արդեն այստեղ, մեկ նախադասություն անգամ չկա, որ իրենց պարտադրել է ու հարկադրել է, նման բան գոյություն չունի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
430 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
982 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
640 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը