211652_close_icon
views-count1141 դիտում article-date 23:53 17-09-2024

Քննարկվել են «Google»-ի հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները

ՀՀ կառավարության և «Google» ընկերության միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:

Իր խոսքում նախարարը անդրադարձել է ԲՏԱ նախարարության ռազմավարական առաջնահերթություններին, քննարկել թվայնացման, արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները, անդրադարձ է եղել Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին:

Նմանատիպ նյութեր