211652_close_icon

Կենցաղում օգտագործվող որոշ իրեր վերամշակվում և երկրորդ կյանք են ստանում. Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)

views-count1831 դիտում article-date 16:11 18-09-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում արդեն իսկ առկա են տեսակավորման համար նախատեսված հատուկ թափոնամաններ: Թուղթ, պլաստիկ, ապակի. կենցաղում օգտագործվող այս իրերը վերամշակվում և երկրորդ կյանք են ստանում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Թափոնների կառավարման բարեփոխումների ծրագրով քաղաքային իշխանությունները համագործակցում են մի շարք միջազգային կազակերպությունների հետ: «Green Green» թիմը Երևանի տարբեր տարածքներում կազմակերպում է շաբաթօրյակներ, բնակիչներին սովորեցնում տեսակավորել թափոնները:

Տարեցտարի ավելանում է նախաձեռնությանը միացող բնակիչների թիվը: Սակայն թափոնների տեսակավորումը լիարժեքորեն կազմակերպելու համար ավելի մեծ ներուժ և աջակցություն է հարկավոր:

Մեզանից յուրաքանչյուրը կարող է էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը և նպաստել կանաչ ու մաքուր Երևան ունենալու գործին։

Նմանատիպ նյութեր