1840 դիտում
12:52 20-09-2024
Մահացել է Արտաշես Գեղամյանը
74 տարեկան հասակում մահացել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը։
Ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին՝ Երևանում:
1971թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: Ճարտարագետ-էլեկտրիկ:
1988-1990թթ. եղել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա):
1971-1978թթ. աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար, Կարելիայի Ինքնավար Հանրապետությունում Հայաստանի հանրապետական ուսանողական շինջոկատի հրամանատար, ՀԼԿԵՄ կենտկոմում հրահանգիչ, Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ կենտկոմի ուսանող երիտասարդության բաժնի վարիչ:
1979-1987թթ. Հայաստանի կոմկուսի կենտկոմի ապարատում աշխատել է հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կուսակցական-կազմակերպական աշխատանքների բաժնի վարիչի առաջին տեղակալ:
1987-1989թթ.` ՀԿԿ Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի առաջին քարտուղար:
1989-1990թթ. եղել է Երևանի քաղաքապետ:
1991-1995թթ.` «Անդրնավթգազշին» ԲԸ դիտորդական խմբի անդամ, հիմնադրել է «Պրոմեթևս» հայկական ունիվերսալ սակարանը, «21-րդ դար» ՍՊԸ-ն, եղել է այդ հիմնարկների գլխավոր տնօրեն:
1997թ. հիմնադրել և գլխավորում է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»:
1998, 2003 և 2008թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու:
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք և միաբանություն» դաշինք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք և միաբանություն» խմբակցության ղեկավար:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ, ԱՄ կուսակցություն/: ԱՄ խմբակցության ղեկավար: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության, «Պառլամենտականները գլոբալ գործողության համար» միջազգային խորհրդարանական կազմակերպության անդամ:
2007-2012թթ. ղեկավարել է «Ազգային Միաբանություն» կուսակցությունը:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։
2019 թվականից այլևս պատգամավոր չէր։
Պահեստազորի կապիտան էր:
Ամուսնացած էր, ունի 2 զավակ։

Նմանատիպ նյութեր
2225 դիտում
08:43 17-05-2014
Արտաշես Գեղամյանը ԱԱԽ քարտուղա՞ր․ Հրապարակ
1771 դիտում
09:49 01-07-2014
Ի՞նչ է ակնարկել Արտաշես Գեղամյանը Ադրբեջանին. 168 ժամ
2605 դիտում
09:11 13-01-2015
Արտաշես Գեղամյանը կարող է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար. ՀԺ
Այս բաժնից
691 դիտում
23:57 17-01-2025
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
673 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
11095 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու