211652_close_icon
views-count1108 դիտում article-date 14:47 25-09-2024

Եկեղեցին ճիշտ է վարվել Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրելով. Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել:

Գիտեմ շատերը չեն կիսի կարծիքս, բայց ինձ թվում է, որ եկեղեցին ճիշտ է վարվել Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրելով։

Այն, որ իշխանականները անխոհեմաբար եկեղեցու դեմ շարունակաբար պայքարում են, չի նշանակում, որ եկեղեցականները չպետք է ավելի խոհեմ գտնվեն ու փորձեն հարթել հարաբերությունները պետության ղեկավարների հետ։

Ընդ որում բացարձակ կապ չունի, թե ով է առաջնորդում պետությունը և ով՝ եկեղեցին։ Սիրված են նրանք մեծամասնության կողմից, թե ոչ։ Ազգային ամոթ պետք է լինի ի ցույց դնելը եկեղեցու ու պետության միջև հակադրությունները, որոնք բնական է որ կան և կարող են լինել։

Ես հասկանում եմ, որ շատերը կուզեին տեսնել, թե ինչպես է եկեղեցին անարգում իշխանություններին և բովանդակության մեջ դա արդարացված կլիներ, սակայն դրանով նրանք ավելի բարձր չէին գտնվի իշխանություններից, որի հակաեկեղեցական վարքագիծը պարսավելի պետք է լինի։

Նմանատիպ նյութեր