1237 դիտում
11:17 26-09-2024
Հերթական վարժական հավաքները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը. Որոշումը գաղտնի կետեր ունի
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշում կայացրեց:
Ըստ այդմ, նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված՝ շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ:
Սահմանվեց, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Որոշման երկու կետեր գաղտնի են:

Նմանատիպ նյութեր
1177 դիտում
12:32 07-09-2023
Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ վարժական հավաքներ կանցկացվեն
11072 դիտում
23:30 25-08-2021
Մենք ենք մեր երկրի տերը. Մեկնարկել են եռամսյա վարժական հավաքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3714 դիտում
11:13 26-08-2021
Մեկնարկել են Պաշտպանության նախարարության եռամսյա վարժական հավաքները
Այս բաժնից
763 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
577 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1114 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ