211652_close_icon
views-count1696 դիտում article-date 18:53 26-09-2024

Կլինիկական բարդ դեպք՝ «Շենգավիթ» ԲԿ-ում. իրականացվել է ստամոքսի տոտալ հեռացում` գաստրէկտոմիա

«Շենգավիթ» ԲԿ Ուռուցքաբանական ծառայության ղեկավար Արտակ Գաբրիելյանի կողմից իրականացվել է հերթական բարդ վիրահատությունը:

Հեռացվել է ստամոքսի մեծ ուռուցք, որը ուներ տեղային տարածում: Մինչ վիրահատությունը պացիենը ստացել է նախավիրահատական քիմիաթերապիա «Շենգավիթ» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար, քիմիաթերապևտ Արաքս Հովհաննիսյանի հսկողությամբ:

Քիմիաթերապևտիկ բուժումուց հետո գրանցվել է դրական արդյունք:

Հաշվի առնելով ուռուցքի տարածվածությունը` կատարվել է ստամոքսի տոտալ հեռացում` գաստրէկտոմիա:
Վիրահատությունն իրականացրել է «Շենգավիթ» ԲԿ Ուռուցքաբանական ծառայության ղեկավար Արտակ Գաբրիելյանը` վիրաբուժական թիմի մասնակցությամբ` վիրաբույժ Սաշա Մանուկյան, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Մսրյան, կլինիկական օրդինատոր Լիլիթ Բաղդասարյան:

Ուռուցքը բարեհաջող հեռացվել է մեկ բլոկով և ուղարկվել ՊՀՔ:

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, պացիենտը դուրս է գրվել կլինիկայից ամբուլատոր հսկողությամբ:

Հիվանդության վաղ հայտնաբերումը լիարժեք և արդյունավետ բուժման գրավականն է:

Ստամոքսի գանգատների դեպքում հարկավոր է պարտադիր այցելել մասնագետին և անցնել համապատասխան հետազոտություններ:

Նմանատիպ նյութեր