211652_close_icon
views-count29976 դիտում article-date 11:55 27-09-2024

Խոշոր չափի գողության դեպք՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում. վնասը կազմում է մոտ 2 միլիոն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Միքայել Վ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Աճառյան փողոց 2 հասցեում գտնվող ՀՀ Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վարչական շենքի թիվ 101 սենյակում տեղադրված մետաղյա պահարանի փականը հարմարեցված բանալիի գործադրմամբ բացելու միջոցով գողացել են ՓԲԸ-ին պատկանող 285լ. բենզինի և 2350լ. դիզվառելիքի լիցքավորման կտրոններ՝ պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս: 

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Միքայել Վ․-ն աշխատում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում, որպես ՓԲԸ նյութատեխնիկական ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր