883 դիտում
14:23 27-09-2024
Իշխանությունը լինի, ես չլինե՞մ, թող իրենք կաշկանդվեն, ես գնալու եմ Մյուռոնօրհնեքին. Սեյրան Օհանյան
Պատերազմից 4 տարի է անցել ու այս 4 տարվա ընթացքում ընդդիմությունը պայքարել է ու պայքարի գործիքակազմը տարբեր է եղել: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մենք պայքարել ենք ԱԺ-ից դուրս, այն արտահայտվել է մի քանի շարժումներում, բոլոր տեղերում էլ կարծում եմ փորձել ենք գեներացնել մեր ժողովրդի գիտակից հատվածի մի մասին, որը պետք է թույլ չտա, որպեսզի Արցախը հայաթափվի, իսկ ՀՀ-ն՝ գահավիժի»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ անհրաժեշտ է ուժերի ավելի լայն գեներացում:
Լրագրողի հարցին՝ մասնակցելո՞ւ են Մյուռոնօրհնեքի արարողությանը՝ հաշվի առնելով, որ իշխանական վերանախավը նույնպես մասնակցելու է, Օհանյանն ասաց.
«Մյուռոնօրհնեքին ես ու էլի մի քանի պատգամավոր մեր խմբակցությունից, հրավեր ստացել ենք ու կմասնակցենք: Մենք միաժամանակ տարբեր միջոցառումների ենք գտնվել, ինչու պետք է ես կաշկանդվեմ Մյուռոնօրհնեքին գնալուց, իշխանությունը լինի, ես չլինե՞մ, թող իրենք չլինեն, ես իմ պարտքը կատարելու եմ ու գնալու եմ»:

Նմանատիպ նյութեր
1966 դիտում
14:15 25-04-2022
Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ․ Սեյրան Օհանյան
1867 դիտում
11:59 08-06-2021
Եթե Փաշինյանը մեզ չի հավատում, թող Ալիեւին հավատա. Սեյրան Օհանյան. News.am
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր