211652_close_icon
views-count946 դիտում article-date 18:17 28-09-2024

Իսրայելը չի կարող լուրջ վնաս հասցնել լիբանանյան «Հեզբոլլահի» ամուր կառուցվածքին. Խամենեի

 
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ուղերձ է հրապարակել՝ Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբ:

Նրա խոսքով՝ Իսրայելը այդպիսով ցույց է տալիս իր քաղաքականության անհեռատեսությունը: Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ Իսրայելը չի կարող լուրջ վնաս հասցնել լիբանանյան «Հըզբոլլահի» ամուր կառուցվածքին:

«Տարածաշրջանի դիմադրության բոլոր ուժերը «Հեզբոլլահի» կողքին են և աջակցում են նրան: Այս տարածաշրջանի ճակատագիրը որոշելու են Դիմադրության ուժերը՝ նրանց փառահեղ «Հեզբոլլահի» գլխավորությամբ»,- նշել է Խամենեին։

Նմանատիպ նյութեր