211652_close_icon
views-count17591 դիտում article-date 09:44 30-09-2024

Վանաձորի «Շառլ Ազնավուրի» մշակույթի տան մոտ երկու երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կասկածյալ 20-ամյա երիտասարդը հայտնել է, որ դանակը նետել է Փամբակ գետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին են զանգահարել «Վանաձոր» բժշկական կենտրոնից և հայտել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում շտապօգնության խումբը Վանաձորի «Շառլ Ազնավուրի» մշակույթի տան մոտից իրենց մոտ է տեղափոխել դանակահարված երիտասարդի, ում տվյալները հայտնի չեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության  Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր Վարդանյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառուների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ տուժողը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Տիգրան Կ․-ն, ով սեպտեմբերի 27-ին ժամը 22։40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեի մոտ վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Արարատ Ղ․-ի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Կարապետյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառել վերը նշված մարմնական վնասվածքները:

Ձեռնարկված միջոցառումներով և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել Արարատ Ղ․-ն և հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 22։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Կ․-ի մարմնի տարբեր մասերի, պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո հանցագործության առարկա հանդիսացող դանակը Նարեկացու փողոցի սկզբնամասում նետել է Փամբակ գետը: Բաժին ներկայացած Արարատ Ղ․-ի աջ ձեռքի ցուցամատին առկա է եղել ակնհայտ մարմնական վնասվածք, որի շուրջ նա հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վերը նշված միջադեպի ժամանակ՝ իր ձեռքի դանակով անզգուշաբար ձեռքը վնասելու հետևանքով:    

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արարատ Ղ-ի հետ միասին ներակայցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր