55465 դիտում
12:22 30-09-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրում. մարզի ոստիկանապետն ու Արմավիրի բաժնի պետը կանխել են Արմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդու գործողությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի քաղաքապետարանի դիմաց փորձում է ինքնահրկիզվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քանի որ նշված տեղեկությունը ոստիկանության Արմավիրի բաժնից փոխանցել էին ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Ոստիկաններն ու պարեկները վարչության պետ Հ. Արիստակեսյանի, Արմավիրի բաժնի պետ Վ. Գևորգյանի գլխավորությամբ կարողացել են կանխել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 66-ամյա բնակիչ Շ. Շ.-ի ինքնահրկիզման փորձը:
Նրա մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարայով բենզին, որը նա լցրել էր իր վրա և երբ փորձել էր կրակայրիչը վառել, ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել այն, ինչից հետո ոստիկանները բացատրական աշխատանքների արդյուքնում նրան տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդը այդ քայլին փորձել էր դիմել, քանի որ, ըստ իրեն, ինքը անարդարության զոհ է. բողոքում է դատական համակարգից և անձնական խնդիրներից:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+