211652_close_icon
views-count1183 դիտում article-date 18:22 02-10-2024

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Քննարկվել են ձեռք բերվող հումքի ծավալների մեծացման և արդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաև այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները։

Նախարարն առաջարկել է ամփոփել քննարկման ընթացքում հնչած տեսակետները և ներկայացնել դրանցից բխող միջոցառումների ծրագիր։

Նմանատիպ նյութեր