211652_close_icon
views-count925 դիտում article-date 18:20 30-10-2024

Գևորգ Պապոյանը ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

Քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու հնարավորությունները՝ այդ թվում հումքի այլընտանքային ներմուծման հեռանկարները, առկա համագործակցության ընդլայնմանը և կառավարության կողմից ոլորտի առաջմղման ուղղությամբ հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր։

Կողմերն ընդգծել են միջազգային ցուցահանդեսների ընթացքում միասնական տաղավարներով հանդես գալու կարևորությունը, տարբեր երկրներում ճանաչողական այցերի կազմակերպման և գործարար կապերի ձևավորման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր