1405 դիտում
11:44 03-10-2024
ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը հերթական անգամ բարձրացել են 10 տոկոսով. Սուրեն Պապիկյան
Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը հերթական անգամ բարձրացել են 10 տոկոսով, այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Նա նշել է, որ ԵՊՀ աշխատողների հիմնական աշխատավարձի բարձրացումը բուհի զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված միջոցառումներից է՝ նպաստելու աշխատողների կենսամակարդակի բարձրացմանն ու բարելավելու աշխատանքային միջավայրը:
«Տեղեկացնեմ, որ 2022 թվականից ի վեր ԵՊՀ-ում արդեն իսկ 3 անգամ 10 տոկոսով բարձրացել են պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը, 2 անգամ էլ տասը տոկոսով՝ բոլոր աշխատակիցների հիմնական աշխատավարձերը։
Բացի այդ, ուսումնաօժանդակ համակազմի աշխատավարձը վերապատրաստման և ատեստավորման արդյունքում աճել է մինչև 50 տոկոսով՝ նպաստելով ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հաղորդակցության ամրապնդմանն ու միջավայրի լավարկմանը։
Հատկանշական է նաև, որ ԵՊՀ-ում հաստատված կարգի համաձայն՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն առաջիկայում հնարավորություն կունենան կամավոր անցնելու ատեստավորում, որի արդյունքում նրանց աշխատավարձը կարող է բարձրանալ 20-40 տոկոսով։
Այս փոփոխությունները բազում ծրագրերի մի մասն են, որոնք ուղղված են աշխատանքի որակի բարելավմանն ու ԵՊՀ զարգացմանը»,- Facebook-ում գրել է Պապիկյանը։

Նմանատիպ նյութեր
1467 դիտում
23:06 28-12-2022
Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով. Սուրեն Պապիկյան
15720 դիտում
23:04 21-07-2018
Սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը
1706 դիտում
09:08 28-01-2014
Որքա՞ն տոկոսով կավելանա «Գազպրոմ-Հայաստան»-ի աշխատակիցների աշխատավարձերը. ՀԺ
Այս բաժնից
580 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
427 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
910 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ