211652_close_icon
views-count961 դիտում article-date 12:39 03-10-2024

Լոռիում և Տավուշում հեղեղումներից տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրին կհատկացվի 300 մլն դրամ. Պապոյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում  2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում կատարելու վերաբերյալ որոշում կայացրեց:

Էկոնոմիայի նխարար Գեւորգ Պապոյանը ներկայացնելով նախագիծը՝ ասաց. «Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսվարողների շրջանակը և պատճառված վնասներն այս ընթացքում գույքագրվել են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից, և տեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսվարողների ցանկերը ներկայացվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, տնտեսվարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն էլ ներկայացվել է ՊԵԿ-ի կողմից։

Իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը մեզ ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեն, ըստ որի՝ առանձնացրել էինք տնտեսվարողների կրած վնասների երեք մակարդակ՝ ցածր, միջին և բարձր»:

Նրա խոսքով, այս նախագծով առաջարկում ենք էկոնոմիկայի նախարարության ծրագրերից գիտելիքահենք նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռարկատիրության աջակցության ծրագրում ավելացնել նոր միջոցառում, այն է՝ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսվարողներին աջակցության տրամադրման ծրագիր, որի իրականացման համար հատկացնել 300 մլն ՀՀ դրամ։

300 մլն դրամ բյուջեն հավասարաչափ բաշխվում է 3-րդ և 4-րդ եռամսյակների միջև, իսկ շահառուների պլանավորվող թիվը կազմում է շուրջ 150»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր