211652_close_icon
views-count1102 դիտում article-date 18:25 03-10-2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դյուսեյի հետ

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, Աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Տոգոյի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացումը՝ օրակարգը համագործակցության տարբեր ոլորտներով հարստացնելու, փոխայցելությունների, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու միջոցով։ Որպես համագործակցության ներուժ ունեցող ոլորտներ առանձնանշվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։

Արարատ Միրզոյանը և Ռոբերտ Դյուսեյը մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր