211652_close_icon
views-count898 դիտում article-date 18:38 03-10-2024

Նիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Իջևան

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության առաքելությունն Իջևան քաղաքի շտաբում հյուրընկալել է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի գծով տնօրեն Էրիկ Վեստստրեյթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև ՀՀ-ում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերը։ Այս մասին նշված է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Պատիվ է հյուրընկալել Նիդեռլանդների պատվիրակությանն Իջևանի առաջապահ օպերատիվ բազայում, այդ թվում՝ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի գծով տնօրեն Էրիկ Վեստստրեյթին և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին», - նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրառման մեջ։

Առաքելությունը նաև հավելել է, որ դիտորդները հյուրերին ներկայացրել են իրենց աշխատանքն ու գործունեությունն՝ ընդգծելով մարդկանց անվտանգությանը նպաստելու իրենց ջանքերը: 

Նմանատիպ նյութեր