211652_close_icon
views-count1243 դիտում article-date 20:58 03-10-2024

ԲՏԱ նախարարը Պետդեպի տեղակալի հետ կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ ռազմավարությունն է քննարկել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ տեղակալ Ջենիֆեր Բեչըսին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության առաջնահերթություններն ու հնարավորությունները:

Իր խոսքում նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները։

Ջենիֆեր Բեչըսը, իր հերթին, անդրադարձել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը՝ ընդգծելով հուսալի թվային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր