211652_close_icon
views-count2992 դիտում article-date 15:44 04-10-2024

Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Աճառյան փողոցում

Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Աճառյան փողոցում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան –Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Ինչպես նաև Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց - Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր