211652_close_icon
views-count42455 դիտում article-date 20:18 05-10-2024

«Տոնդ շնորհավո՛ր, Աբովյան քաղաք»․ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, տեղակալներն ու ավագանու անդամները ծաղիկներ խոնարհեցին բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած աբովյանցիների հիշատակը հավերժացնող անմար կրակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Աբովյան քաղաքում նշվում է քաղաքի հիմնադրման օրը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ տոնական միջոցառման մեկնարկը, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամները հարգանքի տուրք մատուցեցին բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին։ 

Նրանք ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսների անմահ հիշատակը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վայրը, որտեղ ծաղիկներ խոնարհեցին, նրանք կառուցվել ու բարեկարգվել է Է․ Բաբայանի կողմից, ինչից հետո այդ հատվածը ոչ միայն աբովյանցիների, այլև Հանրապետության տարբեր մարզերից, ԱՊՀ երկրներից և աշխարհի տարբեր անկյուններից երբ հյուրեր են լինում Աբովյան քաղաք, իրենց պարտքն են համարում այցելել ու ծաղիկներ խոնարհել իրենց համար սրբության սրբոց համարվող անմար կրակին։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր