211652_close_icon
views-count2032 դիտում article-date 14:15 06-10-2024

Ովքեր են բոլոր ժամանակների 7 մեծագույն հայերը․ Գյումրիում բանախոսություն է ներկայացվել

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում հոկտեմբերի 1-6-ը անցկացված «Գիտության շաբաթ» փառատոնի շրջանակներում «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում բանախոսությամբ հանդես եկավ դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը՝ «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով։

7 մեծագույն հայերին ընտրելու նպատակով կազմել են հարցաթերթիկ, որում ընդգրկել են 80 նշանավոր հայերի անուն, ազգանուններ։ Հարցաթերթիները բազմացվել են և տարածվել Գյումրիում։

Հարցմանը մասնակից յուրաքանչյուր անձ 80 նշանավոր հայից ընտրել է 7-ին։ 7 թիվը պատահական չի եղել, հիմք են ընդունել անտիկ ժամանակներից եկած և մինչև մեր օրերը պահպանած 7 խորհրդանշական թիվը»,- նշեց բանախոսը՝ տեղեկացնելով, որ հարցաթերթիկում ընդգրկված են եղել Հայաստանում և օտար երկրներում բնակված և բնակվող նշանավոր հայեր։

Թեև նախատեսված էր ընտրել յոթ մեծագույն հայի, որոնց մասին պետք է ներկայացվեր դասախոսությամբ, հարցաթերթիկների վերլուծության արդյունքում ընտրվել են տարբեր ժամանակների 9 մեծեր՝ Տիգրան Մեծ, Մեսրոպ Մաշտոց, Անանիա Շիրակացի, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Հերացի, Թորոս Ռոսլին, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան։

Նմանատիպ նյութեր