211652_close_icon

ԱՄՆ-ն Լիբանանին մոտ 157 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի․ Բլինքեն

views-count1717 դիտում article-date 16:30 06-10-2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Լիբանանին 157 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

«Լիբանանում ճգնաժամի սրման կապակցությամբ Միացյալ Նահանգները գտնվում է հումանիտար օգնության առաջնագծում՝ այսօր հայտարարելով մոտ 157 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին: Մենք հանձնառու ենք աջակցել կարիքավորներին և էական օգնություն տրամադրել տեղահանված քաղաքացիական անձանց, փախստականներին և նրանց ընդունող համայնքներին», - գրել է Բլինքենը  X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:

ՄԱԿ-ի վերջին տվյալներով, Իսրայելի գրոհների հետևանքով Լիբանանից Սիրիա է փախել ավելի քան 200 հազար մարդ։

Նմանատիպ նյութեր