211652_close_icon
views-count1984 դիտում article-date 12:08 13-10-2024

Գնվել է 171 8,5 մետրանոց ավտոբուս և 15 տրոլեյբուս, տրանսպորտային ռեֆորմը վերջնականացնելու համար մնում է 150-200 ավտոբուս գնել. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրասպորտի պարկը և համայնքային բյուջեի հաշվին այս տարի գնում է իրականացվել՝ 171 8,5 մետրանոց ավտոբուս և 15 տրոլեյբուս. այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է լրագրողների հետ զրույցում։

«Այս պահին առաջին խմբաքանակը եկել է, 22 ավտոբուս Երևանում է, 10 տրոլեյբուս։ Մինչև 2 շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում։ Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են: Տրոլոյբուսների մակնիշն այլ է նախորդներից: Կարծում եմ՝ Երևանի հանրային տրանսպորտի զարգացման տեսանկյունից շատ կարևոր ձեռքբերում է։ Վերջնականացնելու համար տրանսպորտային ռեֆորմը մնում է 150-200 ավտոբուսի գնում իրականացնել և դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինենք»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր