211652_close_icon
views-count1381 դիտում article-date 22:15 18-10-2024

Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․

«Սիրելի երևանցիներ,

մենք շարունակում ենք համալրել հանրային տրանսպորտի պարկը:

Այս տարի համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս:

Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում մնացած խմբաքանակը ևս կհասնի Երևան»:

Նմանատիպ նյութեր