13357 դիտում
18:49 13-10-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Արամուսում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Ford Transit»-ը․ վարորդներին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն․ օպերատիվ են գործել Կոտայքի մարզի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արամուս բնակավայրի Ջրմուղի և Կենտրոնական փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 57-ամյա Գառնիկ Մ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի և 48-ամյա Արմեն Վ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում վարորդներին ցուցաբերել է բժշկական օգնություն, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Տիրան Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վիգեն Սիրականյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+