211652_close_icon
views-count1222 դիտում article-date 19:57 14-10-2024

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գործընթացը դադարեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նա շեշտել է, որ նախկինում Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ շփումներ են իրականացվել։ «Այժմ այդ գործընթացը կասեցվել է տարածաշրջանում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով։ Հիմա մենք հիմք չենք տեսնում այս երկխոսության համար, քանի դեռ չենք կարող թիկունքում թողնել ներկայիս ճգնաժամը: Հետո որոշում կկայացնենք՝ վերադառնա՞լ աշխատանքի, թե՞ ոչ»,- նախարարի խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։

Նմանատիպ նյութեր