1996 դիտում
13:44 15-10-2024
Telcell-ը Երևանի Մետրոպոլիտենում բացահայտ գրպանահատությամբ է զբաղվում. տերմինալները ընդունում են դրամը, սակայն ուղևորատոմս չեն տրամադրում. Կարեն Հեքիմյան
Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մետրոպոլիտենում Telcell-ի խափանումներով աշխատանքին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Կա վարկած, որ Telcell-ը շուտով Մեքսիկայով ԱՄՆ կփախչի: Եթե հետևեք Թելսելի գործունեությանն, ապա այդպիսի վարկածը շատ հավանական կթվա:
Ուրեմն, սրանք Երևանի Մետրոպոլիտեն-ում արդեն բացահայտ գրպանահատությամբ են զբաղվում: Ուղևորները չեն կարողանում վճարի դիմաց իրենց ուղևորատոմսը ստանալ: Թելսելի տերմինալները ընդունում են դրամը, սակայն ուղևորատոմս չեն տրամադրում:
Ավելին` Երևանի Մետրոպոլիտեն-ից չեն կարող օգտվել Թելսելից նախապես` օնլայն եղանակով, ուղևորատոմսեր գնած անձինք: Կարճ ասած` Թելսելը որոշել է կարճ ժամանակահատվածում հարստանալ: Սովորաբար, այսօրինակ ճանապարհով մեծ կարողություն դիզած անձինք և կազմակերպություններն ուշ թե շուտ քրեական պատասխանատվության են ենթարկվում: Կարծում եմ` այդ հեռանկարը Թելսելի սրտով չէ: Հենց դա է պատճառը, որ Թելսելի` Մեքսիկայով ԱՄՆ փախչելու վերաբերյալ վարկածն արժանահավատ է թվում», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
1159 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի
1066 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի