211652_close_icon
views-count1828 դիտում article-date 21:32 15-10-2024

Եթե Նիկոլը ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ. Արմեն Աշոտյան

Այն, որ Փաշինյանի հանրային ելույթները, հատկապես՝ կրոնափիլիսոփայական, բարոյախրատական և անվտանգային ուղղություններով, ուղիղ սպառնալիք են ցանկացած բանական և բարոյական մարդու հոգեկան առողջության և ինտելեկտի համար, հանրահայտ դառը իրողություն է։ Տարաբնույթ միջազգային առիթներով նման կոնտենտը վաղուց է դարձել ազգային խայտառակություն (ՄԱԿ-ում նրա վերջին ելույթները՝ վկա)։ Այս մասին հոդված է հրապարակել ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը:

«Սակայն վերջերս ՀՀԿ-ի հետքերով և օրինակով ՔՊ-ի ստեղծած քաղաքական դպրոցում նրա քայքայիչ պրիմիտիվիզմը և մարտնչող մակերեսայնությունը սահմանել են նոր անտիռեկորդներ, այն էլ՝ մատղաշ սերնդի ներկայությամբ։

Այսօր իր երկար և բովանդակությամբ տոքսիկ խոսույթից կանդրադառնամ միայն անվտանգային թեմային, մասնավորապես՝ նրա ռազմական բաղադրիչին և բանակին։

Փաշինյանը բառացի արտաբերեց դասական քաղաքագիտության ռահվիրաներին իրենց դագաղներում անվերջ պտտացնելու հսկայական ներուժ ունեցող կարծիք, այն է՝ «Եթե անվտանգության թիվ 1 գործիքը բանակն ա, ուրեմն անվտանգություն չունես», ու զարդարեց մտքերի այդ գոհարը նույնքան պրիմիտիվ և տխմար «օրինակներով»»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր