5028 դիտում
16:05 10-11-2020
Եթե Արցախն այնպես պահեիք, ոնց որ հիմա ձեր աթոռներն եք փորձում պահել՝ պատերազմի ելքը այլ կլիներ. Աշոտյան
Եթե Արցախն այնպես պահեիք, ոնց որ հիմա ձեր աթոռներն եք փորձում պահել՝ պատերազմի ելքը այլ կլիներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե հայրենի հողից նույնքան կառչած լինեիք, որքան հիմա ձեր պաշտոններից եք փորձում կառչել՝ պատերազմի ելքը այլ կլիներ։
Եթե պետությունն այնքան սիրեիք, որքան ձեր արտոնություններն ենք սիրում՝ պատերազմի ելքը այլ կլիներ։
Եթե դիվանագիտության մեջ Արցախից նույնքան խոսեիք, որքան ձեր ազգադավ «հեղափոխությունից» էիք խոսում՝ պատերազմի ելքը այլ կլիներ։
Եթե Ալիեւին ու թուրքերին նույնքան ատեիք, որքան մեզ էիք ատում՝ պատերազմի ելքը այլ կլիներ։
Եւ վերջում ժողովրդին եւս մի հարցի պատասխան տվեք. ու՞մ էիք խոստացել, որ չեք խփելու ադրբեջանական նավթա- եւ գազամուղներին եւ ինչի՞ դիմաց»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1585 դիտում
21:32 15-10-2024
Եթե Նիկոլը ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
595 դիտում
11:21 18-10-2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ