211652_close_icon
views-count28298 դիտում article-date 22:46 15-10-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. ժողովրդին հայտնի Վարդանանց թունելում բախվել են «Opel», «Changan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Վարդանանց փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Գնունու շուկա տանող թունելի մեջ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Ապրես Հ.-ի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ 42-ամյա Հարություն Ա.-ի վարած Changan մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Հարություն Ա.-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հարություն Ա.-երը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչի Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով երթևեկությունը մի քանի ժամ նշված հատվածում դադարեցվել էր։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր