1195 դիտում
12:22 17-10-2024
ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու պետական տուրքի չափերը կբարձրանան, սակայն ԼՂՀ-ից տեղահանվածների համար անվճար կլինի
Կառավարության նիստում վերանայվեց ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը: Նախագիծը զեկուցեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
«Առաջարկվող փաստաթղթերով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը և սահմանել համապատասխանաբար 50 հազար և 150 հազար դրամ համապաստախանաբար 1,000 և 25 հազար դրամի փոխարեն»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ այս մասով գործող տուրքերի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում վերանայումների չեն ենթարկվել:
Նա նաև տեղեկացրեց, որ նախագիծը հիմնականում ուղղված է ոլորտի թվայնացմանը, սակայն տուրքերի վերանայումը հնարավորություն է տալիս անդրադարձ կատարելու քաղաքացիության ինստիտուտի կարևորությանը, վերարժևորել այն՝ ընդգծելով քաղաքացի-պետություն կապի կարևորությունը:
«Հատկանշական է, որ պետական տուրքի վերանայման կարգավորումն առաջարկում ենք չտարածել փախստականների, այդ թվում ԼՂՀ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Ավելին, առաջարկում ենք բոլոր փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման համար դիմելու տուրքի վճարման պահանջից»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1794 դիտում
15:51 25-12-2014
Կենսաթոշակի և նպաստի չափերը կբարձրանան
736 դիտում
11:46 30-12-2022
Հունվարի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության չափերը կբարձրանան
Այս բաժնից
862 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1063 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1006 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան