211652_close_icon
views-count271 դիտում article-date 15:59 18-10-2024

Ստամբուլում «3+3»-ի շրջանակում կայացել է Միրզոյան-Արաղչի հանդիպումը

Ստամբուլում կայացել է ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Աբբաս
Արաղչիի հանդիպումը, հայտնում է Tasnim գործակալությունը:

«Րոպեներ առաջ ԱԳ նախարարը հանդիպել և մտքեր է փոխանակել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ՝ Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ստամբուլում այսօր կայացել է Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) երրորդ հանդիպումը:

Նմանատիպ նյութեր