211652_close_icon
views-count1639 դիտում article-date 17:16 18-10-2024

Սիմոնյանն ու Չեխիայի Սենատի նախագահն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Ընդլայնված կազմով անցկացված քննարկումներում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների լայն օրակարգին վերաբերող տարբեր հարցերի:

Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի ու Չեխիայի խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման ու զարգացման հարցերը:

Սենատի նախագահը հայտնել է, որ Չեխիայի համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ հատկապես Հայաստանի՝ ԵՄ-ին ավելի մոտ լինելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո: ՀՀ ԱԺ նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել չեխական կողմին Հայաստան-ԵՄ սերտացման գործընթացում ավանդ ունենալու ցանկության ու այդ հարցում ունեցած դրական տրամադրվածության համար:

Անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի գրքում:

Նմանատիպ նյութեր