3472 դիտում
18:18 24-02-2014
Այս վարքագծով քաղաքական գործիչները գցում են իրենց առանց այդ էլ ցածր վարկանիշը. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արդարադատության նախարարի և պատգամավոր Ռուստամյանի փոխհրաձգությունը ողբերգականի և կատակերգականի միախառնում է: Ու զավեշտալի է, երբ պատգամավորը կշտամբում է նախարարին, թե «սխալ արտահայտությունից հետո դրա բառարանային բացատրությունը բերելով` նախարարն ավելի է խորացրել իր սխալը», բայց ինքն է կրկնում նույն սխալը, տալով հիմնականում «քուչում» կիրառվող բառի բացատրությունը: Նախարար-պատգամավոր հեռակա բանավեճը զերծ է բարոյական, մշակութային տարրերից և քաղաքական համոզմունքներից: Փողոցային բառապաշարով խոսքը համեմելը պատանեկան վարք է և այս վարքագծով քաղաքական գործիչները գցում են իրենց առանց այդ էլ ցածր վարկանիշը» :
Նմանատիպ նյութեր
1208 դիտում
10:55 03-04-2015
Հենց այդ աշխարհընկալումն են շահագործում մեր քաղաքական գործիչները՝ իրենց նպատակին հասնելու համար. «Առավոտ»
Այս բաժնից
1498 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
937 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am