211652_close_icon
views-count508 դիտում article-date 15:05 22-10-2024

Մեզ համար առաջնահերթություն է Երևանում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնումը. Ավինյան

Մեզ համար առաջնահերթություն է մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնումը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք կենսունակությունը կորցրած ծառերը՝ տնկելով արժեքավոր ու գեղազարդ ծառատեսակներ:

Երևանի բուսածածկ տարածքի վերականգնումը քաղաքի կարևորագույն խնդիրներից է, որը լուծելու նպատակով կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկելու և անտառային տարածքները մեծացնելու գործընթացը»,- գրել է Ավինյանը:

Նմանատիպ նյութեր