211652_close_icon
views-count895 դիտում article-date 11:42 23-10-2024

Հրաժարականի տեքստը պատրաստ է․ բալասանյանականները երկօրյա ժամկետում կհեռանան Գյումրու ղեկից. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու քաղաքային իշխանությունը գլխավորող «Բալասանյան դաշինքը» երկօրյա ժամկետում՝ վաղը կամ  մյուս օրը պաշտոնապես  հրաժարական կներկայացնի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, hայտարարության տեքստն արդեն պատրաստ է։

Այն հրապարակելուց հետո  ավագանու անդամները վայր կդնեն մանդատները, դիմումներն արդեն պատրաստ են, պատրաստ են նաև դաշինքի ավագանու ցուցակի հերթական համարների ներկայացուցիչների դիմումները։ Ամենայն հավանականությամբ, այս դաշինքը քաղաքային իշխանությունից կհեռանա ողջ թիմով՝ բաժնի պետերով ու աշխատակիցներով։

Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև պաշտոնապես՝ Գյումրու քաղաքային իշխանությունից, սակայն նրանք գերադասեցին լռել։ Գյումրիում արդեն իսկ շրջանառվում են մի քանի ՔՊ-ականներ անուններ, մասնավորապես Գյումրու երկու նախկին փոխհամայնքապետերի՝ Արթուր Պապիկյանի ու Վահագն Մկրտչյանի, որոնք հնարավոր է  ժամանակավորապես գլխավորեն քաղաքը։ Նրանցից պարզաբանում ստանալ չհաջողվեց․ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր