211652_close_icon
views-count1165 դիտում article-date 12:29 23-10-2024

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան ևս կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳ փոխնախարար

Տարբեր քննարկումներում բարձրաձայնվում էր այն հարցը, թե արդյոք ոստիկանական գվարդիան ի վերջո անմիջականորեն պետք է մասնակցի ՀՀ պաշտպանությանը, թե՝ ոչ:

Ազգային ժողովում ոստիկանության գվարդիա ձևավորելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը և արձանագրեց, որ այս նախաձեռնությունը չի ենթադրում ոստիկանության գվարդիայի մեկուսացում պաշտպանական ընդհանուր գործառույթից։ 

«Սա ենթադրում է ավելի թիրախային գործիքակազմի տրամադրում ոստիկանության գվարդիային։ Ի վերջո, մեր պետական համակարգում մարմինների գործառույթները պետք է լինեն չկրկնվող, եզակի, որոնք, այո, փոխլրացնող էֆեկտով կարող են ավելի արդյունավետ պրակտիկա ձևավորել։ Հաշվի առնելով մեր քննարկումները՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ ռեժիմում փոփոխություն ենք կատարել հատկապես ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի առջև դրվող խնդիրների մասով և նախատեսել ենք, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ ևս կարող է ստանալ և կատարել» ,-ասաց նա։
Սարգսյանը շեշտեց, որ պահպանել են այն նույն հրամանատարական շղթան, ինչը տրամաբանական է ունենալ ոստիկանության տարբեր կառուցվածքային միավորների շրջանակներում:

«Մինչ օրենքն ուժի մեջ մտնելը մենք լայնածավալ վերապատրաստումներ ենք իրականանցելու այն ստորաբաժանումների աշխատակիցների համար, որոնք այս օրենքն ուժի մեջ մտնելու պայմաններում դադարեցնելու են իրենց գործունեությունը: Եթե հաղթահարեցին վերապատրաստումը դրական արդյունքներով, կհավակնեն պաշտոնի նշանակվելու ոստիկանության գվադրիայում, եթե ոչ՝ հաստիքի կրճատման հիմքով կտեղափոխվեն կադրերի ռեզերվ»,-պարզաբանեց փոխնախարարը:

Նմանատիպ նյութեր