211652_close_icon
views-count988 դիտում article-date 15:42 26-10-2024

Ֆիլիպիններում մոլեգնում է «Տրամի» փոթորիկը․ տուժածների թիվը գերազանցում է 4,4 միլիոնը

Ֆիլիպինների հյուսիսում «Տրամի» արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի։

«ՌԻԱ Նովոստի»-իի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ֆիլիպինյան GMA News հեռուստաալիքի կայքը։
Ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 60 մահվան մասին։
Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտն էլ հայտնում է, որ 66 մարդ վիրավորվել է, ևս 34 մարդ անհետ կորել է արևադարձային փոթորկի պատճառով, որը նպաստել է Լուսոն կղզում հորդառատ անձրևներին՝ հանգեցնելով հեղեղումների։ 
Փոթորկից այս կամ այն կերպ տուժածների թիվը գերազանցում է 4,4 միլիոնը։ Մի քանի հարյուր հազար մարդ տարհանման կենտրոններում է։

Դպրոցներն ու պետական գրասենյակները դադարեցրել են իրենց աշխատանքն ամբողջ Լուսոնում: Տրանսպորտային ենթակառուցվածքները խաթարվել են, չեղարկվել են կանոնավոր չվերթները։ Մոտ տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ Ֆիլիպինների նավահանգիստներում:

Նմանատիպ նյութեր