211652_close_icon
views-count99655 դիտում article-date 10:59 23-12-2017

Սրբապղծություն՝ Երևանում. տականքը կամ տականքները հրկիզել են Արաբկիր վարչական տարածքում նոր օծված «Սուրբ Աստվածածին» մատուռը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանում հրկիզել են «Սուրբ Աստվածածին» նորակառույց մատուռը։ Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքներն այրել են սրբապատկերը, որն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ավելի վաղ ֆոտոլագրողը նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/16/1084827/]հայտնել էր[/url], որ դեկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը այցելել էին Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Մալականի այգուց» դեպի Հրազդան կիրճ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում Արամ Մարգարյանի, նրա եղբայրների ու ընկերների կողմից 2003 թվականից անբարեկարգ հատվածը Սրբության սրբոցի վերածած, նրանց կողմից կառուցված փոքրիկ մատուռ։ Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը կատարել էր մատուռի օրհնության կարգ, որից հետո այն անվանակոչվել էր Սուրբ Աստվածածնի անունով: Մատուռի օծումից հետո բաժանվել էր մատաղ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր