211652_close_icon
views-count1135 դիտում article-date 15:50 31-10-2024

Մարդիկ անհամբեր են ու դրա մեջ ագրեսիվության տարրեր կան. ու նրանք ճիշտ են. Փաշինյան

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով ՀՀ-ում կառուցվել է 192 դպրոց, որոնց մեծ մասը աղետի գոտում՝ Շիրակի եւ Լոռու մարզերում. մենք այն տրամադրության մեջ ենք, որ մեզ հաջողվում է մինչեւ 2026 թփվականը ծրագիրը կյանքի կոչել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք արդեն գույքագրում ենք այն դպրոցների ցանկը, որոնք առաջին 300-ը ավարտելուց հետո պետք է սկսենք հաջորդ 300-ը: Այդ երկրորդ 300-ի անհրաժեշտությունն ակնհայտ է, երրորդի անհրաժեշտությունը կգնահատվի երկրորդի իրականացումից հետո:

Մենք սրտնեղում ենք, բայց հետո հասկանում ենք, որ շատ սրտնեղելու բան էլ չկա: Երբ մարդիկ տեսնում են, որ դպրոցները կառուցվում են եւ իրենց երեխաները հաճախում են մի դպրոց, որը նորոգման կարիք ունի, նրանք ավելի անհամբեր են դառնում: Այդ անհամբերության մեջ նույնիսկ որոշակի ագրեսիվության էլեմենտներ են նկատվում:

Մարդիկ ուզում են հնարավորինս շուտ իրենց երեխան էլ նոր դպրոց գնա: Երբ ասում ենք, որ այդ դպրոցը հաջորդ 300-ի մեջ է, և մարդը ջղայնացած շատ հիմնավոր փաստարկ է բերում, ասում է՝ այդ ժամանակ իմ երեխան այդ ժամանակ ավարտած է լինելու եւ ճիշտ է ասում»,-ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր