211652_close_icon
views-count1273 դիտում article-date 23:52 31-10-2024

ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամները, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և Կառավարության կուսակցական անդամները։

Քննարկման թեման ինքնաքննադատությունն էր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

«ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր։ Մի լավ քննադատեցինք իրար։ Ընդ որում՝ բավականին անողոք»։

Նմանատիպ նյութեր