46341 դիտում
09:25 06-11-2024
Քաղաքացիները խարդախության զոհ են դարձել․ էլեկտրամոբիլ գնելու նպատակով վճարված շուրջ 500 հազար դոլարը ընկերությունը «իրենով» է արել․ ոչ ավտոմեքենան կա, ոչ գումարը, ոչ էլ ընկերության աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ քաղաքացին ցանկանում է նոր ավտոմեքենա կամ այլ իր գնել, փնտրում է համացանցում և անկախ իր կամքից նրա սոցիալական ցանցի էջում անընդհատ բերում են այդպիսի հայտարարություններ, որտեղ վաճառում են հենց այն մեքենայից կամ իրից, որից քաղաքացին փնտրել է համացանցում։ Այդպես օրինակ համացանցում կարելի է գտնել առնվազն 3 էլեկտրամոբիլ ներկրող ընկերություն, որոնց բոլորի հասցեն Մաշտոցի 1 է, իսկ հեռախոսահամարները համընկնում են։ Այդպես շուրջ 40 հոգի տեսնելով «BM motors YVN» ընկերության և նրան կապակցված այլ ընկերությունների գովազդները ևս ցանկություն են հայտնել նրանց միջոցով Չինաստանից նոր էլեկտրոմոբիլ գնել և վճարել են կանխավճար։
Նրանց մի մասը վճարել է ավտոմեքենայի գնի միչև 90 տոկոսի չափով կանխավճար, մի մասը ավելի քիչ, բայց փաստացի նրանք բոլորն էլ չեն ստացել իրենց ավտոմեքենան։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում այդ քաղաքացիների մի մասը, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին․ «Համացանցով տեսանք այդ ընկերության գովազդները, տեսանք, որ համեմատաբար մատչելի է և որոշեցինք դիմել ու մեքենա ներկրել Չինաստանից։ Աշխատակցի անունը Հայկազ էր, իր հետ ծանոթացանք։ Ֆեյսբուքում գրված համարով զանգեցինք, գնացինք Մաշտոցի 1 հասցե, տեսանք առաջարկվող տեսականին, ընտրեցինք, պայմանագիր կապեցինք ու ընկերությունը պարտավորվեց, որ 2 ամսվա ընթացքում ավտոմեքենան հանձնում է գնորդին։ Այդպես շուրջ 40 հոգի մայիս ամսից միչև օգոստոս ավտոմեքենա գնելու պայմանագրեր կապեցինք, բայց այդպես էլ նրանք անգամ ավտոմեքենան չգնեցին Չինաստանից։ Ամեն կերպ փորձեցինք կապ հաստատել թե Հայկազի թե մյուս աշխատակցիների հետ, բայց ապարդյուն։ Գրասենյակի դռները կողպված են, իսկ մեր նամակներն ու զանգերը՝ անպատասխան։ Ընկերության տնօրենն Արթուր Ղազարյանն էր, Հարութն էլ եղբայրն է, ակտիվ ինքն էլ է մասնակցել, բայց մենք նրանց չենք տեսել»։
Խարդախության զոհ դարձած քաղաքացիները դիմել են ոստիկանություն, ապա ՀՀ քննչական կոմիտե ու այս պահին գործը նախաքննություն փուլում է։ Նրանց մի մասը արդեն հարցաքննվել է ու ճանաչվել՝ որպես տուժող։
Վերջում նրանք ասացին, որ իրենց այս քայլով նախ ուզում են բոլոր նրանց, ովքեր ուզում են ավտոմեքենա գնել, կոչ անել, որ միչև տվյալ ընկերության վրա վստահ չլինեն, ավտոմեքենա չպատվիրեն ու որ եթե էլի կան այդ ընկերության կողմից խաբեության զոհ դարձած մարդիկ, արձագանքեն, որպեսզի իրենք էլ տուժող ճանաչվեն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+