211652_close_icon
views-count1852 դիտում article-date 16:49 09-11-2024

«Սրբազան շարժումը կմարի միայն հաղթանակի դեպքում». Աստղիկ Գալեյան. Aravot.am

Aravot.am-ի զրուցակիցն է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

– Չորս տարի առաջ, այս օրը՝ նոյեմբերի 9-ին, դրվեց Արցախի հանձնման եւ Հայաստանի ճակատագիրը հարցականի տակ դնելու առաջին քարը. ի՞նչ մտորումներ ունեք այս առիթով։

– Արցախի հանձնումը սկսվեց 2018 թվականից. 2018 թվականից ի վեր վատ կանխազգացում եմ ունեցել: Մխիթարիս զորակոչվելուց հետո էլ այդ տագնապը ավելացավ։ Որդուս նահատակվելուց հետո մտքերս միշտ խառն են եղել ու այսօր էլ նույնն է՝ ցավ, ափսոսանք. թե՝ որդուս ու թե հազարավոր տղաների համար, այնպես էլ Արցախի կորստի համար։ Մտավախություն ունեմ, որ կորցնելու վտանգը սպառնում է նաև Հայաստանին։ Մտածելու ու մտորելու շատ բան կա…

– Քաղաքական ուժերն այսօր լուռ են, Սրբազան շարժումն էլ, կարծես չհաջողեց, նպատակին չհասավ. սպասելիքներ կա՞ն։

-Ընդդիմադիր քաղաքական ուժերը 6 տարի անընդհատ խոսում են, ազգի որոշակի հատված խուլ է ու համր։ Սրբազան շարժումը կմարի միայն հաղթանակի դեպքում: Երբ որ կհասնի դավաճան խունտայի հեռացմանը, նոր կհամարենք մարած ու կսկսի նոր փուլ՝ վերածննդի փուլ և ինչպես Սրբազանն է ասում առողջացման փուլ:

-Հույսը, որ վերադառնալու ենք Արցախ, դեռ կա՞, թե՞ այն էլ է մարում։

-Փաշինյանի ամեն օրը մեզ ավելի ու ավելի է հեռացնում Արցախ վերադառնալու հույսից։ Ուստի, ամեն հնարավոր ու անհնարին մեթոդներով պետք է պայքարենք Արցախի ու Հայաստանի համար, մեր ինքնության, մեր լինել ու չլինելու համար, մեր նահատակված տղաների համար, որ նրանց անձնազոհությունը չլինի «հանուն ոչնչի» :

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր